2020 թվականի մարտի 1-ից Ուկրաինայի քաղաքացիները Ռուսաստան կմեկնեն միայն արտասահմանյան անձնագրերով, հայտարարել է երկրի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը: Ռուսաստանից իրենց երկիր վերադառնալիս, սակայն, Ուկրաինայի քաղաքացիները կներկայացնեն ներքին անձնագրերն ու ծննդյան վկայականները:
Գոնչարուկը հավելել է, որ ուկրաինացիների համար կկրճատվի սահմանային հսկողության ժամանակը, քանի որ տվյալների ստուգումները կիրականացվեն հատուկ սարքերով: Ուկրաինական կողմը բացատրել է, որ այդ քայլը պայմանավորված է «Ուկրաինայի ազգային անվտանգության առկա սպառնալիքներով»: