ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հենց այս պահին շարունակվում են նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի լսումները:
Երկրի Սահմանադրության համաձայն` Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն իրավունք ունի քվեարկել նախագահի իմփիչմենթի օգտին, որից հետո Սենատը իր հերթին կքննարկի հարցն քվեարկության կդնի Սպիտակ տան ղեկավարին իշխանությունից հեռացնելու վերաբերյալ օրինագիծը:
Ներկայացուցիչների պալատը պարզ մեծամասնությամբ է առաջնորդվում, բայց նախագահին իր պաշտոնից հեռացնելու համար Սենատում պահանջվում է ձայների երկու երրորդը: Եվ հատկանշական է, որ այս շեմը դեռ երբեք չի հաղթահարվել ԱՄՆ պատմության մեջ:
Դեմոկրատները, որոնք մեծամասնություն ունեն Կոնգրեսի Ստորին պալատում, կարծում են, որ Դոնալդ Թրամփը չարաշահել է իր իշխանությունը, բայց մինչ այժմ ոչ մի հանրապետական չի աջակցել Թրամփի իմփիչմենթի նախագծին, իսկ ինքը՝ Թրամփը, կարծում է, որ այս գործը վաղուց փակված է և ծիծաղելի:
Ամեն ինչից բացի՝ քանի որ հանրապետականները Սենատում մեծամասնություն ունեն, ուստի Թրամփին իշխանությունից հեռացնելը, գոնե այս պահին, խիստ անհավանական է թվում: