Ամանորը Հանրապետության հրապարակում դիմավորելու վարչապետի կոչին արձագանքները չեն ուշանում: Սպասվում է, որ տոնական օրերին Հայաստան կժամանեն մեծ թվով զբոսաշրջիկներ: Այդ կապակցությամբ կեսգիշերից բաց կլինեն հասարակական սննդի կետերն ու ռեստորանները: Դրանցից շատերը մշակել են հատուկ ծրագրեր, որոնք կօգնեն հյուրերին զգալ հայկական ամանորի առանձնահատկությունները: