Այսօր միգրանտների միջազգային օրն է: Սովի ու պատերազմների պատճառով ծննդավայրից փախչող, նաև աշխատանքի ու լավ կյանքի համար այլ երկիր տեղափոխվող մարդկանց թիվն աշխարհում վերջին 9 տարում կրկնապատկվել է և հասել 270 միլիոնի:
Հայաստանի խնդիրներն այս ոլորտում առավելապես կապված են Եվրոպայից վերադարձվող մեր հայրենակիցների, նաև՝ Ռուսաստանում գումար վաստակող աշխատանքային միգրանտների հետ: