Վրաստանի պետական պարտքի վերաբերյալ նյութեր է հրապարակել
Business Georgia-ն: Այն կազմում է 5,4 միլիարդ դոլար:
Երկրի խոշորագույն պարտատերերն են Ասիական զարգացման բանկը (1,1 մլրդ դոլար), Համաշխարհային բանկը (978 մլն դոլար) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (910 մլն դոլար):
Վրաստանի ամենամեծ վարկատու երկրներն են Գերմանիան (322 մլն դոլար), Ֆրանսիան (238 մլն դոլար), Ճապոնիան (219 մլն դոլար), Ռուսաստանը (54 մլն դոլար):
Հրապարակման համաձայն՝ Հայաստանը Վրաստանի վարկատու երկրների շարքում է: Թբիլիսիի պարտքը Երևանին կազմում է 22,384 միլիոն լարի (7,7 մլն դոլար):