Ադրբեջանական զինուժը երեկ գիշեր հրաձգային զինատեսակներից մի քանի ժամ կրակել է Տավուշի մարզի բնակավայրերի ուղղությամբ: Հակառակորդի թիրախում է եղել նաև Իջևան-Նոյեմբերյան ճանապարհը: Տուժածներ, բարեբախտաբար չկան: Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Լուրերին» ասել է, որ հայկական կողմի պատասխանից հետո հակառակորդը լռել է: