Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ ՀՀ կառավարությունը մասնագիտությունների ցանկում ավելացրել է նոր՝ «Սառնարանային տնտեսություն» մասնագիտությունը, մշակվել է պետական ուսումնական ստանդարտ, հատկացվել է երեք միջին մասնագիտական հաստատություն (Տարածաշրջանային N2 պետական քոլեջ, Արարատի և Արմավիրի ուսումնական հաստատություն), որոնք վերզանվել են ժամանակակից նորագույն սարքավորումներով։ Հաստատություններն արդեն պատրաստ են 2019-2020 թվականների ընդունելությանը՝ «Սառնարանային տնտեսություն» մասնագիտության համար («Սառնարանային տնտեսության տեխնիկ» որակավորում):
Վաղը միջին մասնագիտական հաստատության բացմանը կմասնակցեն Շրջակա միջավայրի և ԿԳՄՍ նախարարները: