Մարզերում զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման շրջանակում Տարածքային զարգացման հիմնադրամի և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ամբողջովին բարեկարգվում է Խոր Վիրապ վանական համալիրի տարածքը: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
«Արդեն իսկ մեկնարկել են աստիճանների փոխարինման աշխատանքները: Ծրագրով կիրականացվի նաև հարակից հատվածի ասֆալտապատում, ավտոկայանատեղիի և վաճառակետերի վերանորոգում, հարակից տարածքի կանաչապատում, լուսավորության ցանցի անցկացում»,- գրել է Սարգսյանը: