Իրանի նավթային կոոկի և գրաֆիտ Էլեկտրոդի վաճառքը ներառվել է Վաշինգթոնի պատժամիջոցների ցուցակում: Այս մասին, Pars գործակալության փոխանցմամբ, ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հրապարակած հաղորդագրության մեջ:
ԱՄՆ Պետդեպարտամենտն, այսպիսով, հայտարարել է, որ այն անձինք և ընկերությունները, որոնք նավթային կոոկ և գրաֆիտ Էլեկտրոդ կարտահանեն Իրան, պատժամիջոցների կենթարկվեն: Պետդեպարտամենտը նաև սպառնացել է, որ «ԱՄՆ կառավարությունն Իրանի կառավարության եկամուտները նվազեցնելու նպատակով պողպատի ոլորտը պատժամիջոցների ենթարկելուց հետո առավել լուրջ քայլի կդիմի»: