Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է BBC-ի հոդվածին: Նա, մասնավորապես, գրել է. «BBC-ի մանիպուլյատիվ հոդվածի մասին
1. Թրամփը Կոնգրեսի երկու բանաձևերից հետո Ցեղասպանության մասին ընդհանրապես չի խոսել:
2. Նույնիսկ նյութում հղում չկա:
3. Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ վարչակազմի դիրքորշումը չի փոխվել բանաձևերի արդյունքում:
4. Որևէ վարչակազմի դիրքորոշում չի փոխվել վերջին 40 տարիների ընթացքում:
5. Թրամփը միակ նախագահն է վերջին շուրջ 30 տարիների ընթացքում, որ հայերին ոչինչ չի խոստացել և հետևաբար չի «գցել»:
6. Ներկայացուցիչների Պալատում Թրամփը ոչ միայն չի խոչընդոտել, այլև աջակցել է բանաձևի ընդունմանը:
7. Սենատում Սպիտակ տան խնդրանքով 3 վետո է կիրառվել, բայց ժամանակավոր:
8. Առաջին անգամ` որովհետև Էրդողանը դեռ Վաշինգտոնում էր, հաջորդ երկու անգամները` որովհետև թուրքերի հետ կոնկրետ թեմայով փորձում էին բանակցել, չստացվեց»:
Հիշեցնենք, բրիտանական BBC-ն անդրադարձել էր ԱՄՆ Սենատի ընդունած Հայկական բանաձևին՝ նշելով, որ չնայած ԱՄՆ Սենատի միաձայն քվեարկությանը, Թրամփի վարչակազմը հայտարարել է, թե 1915-ին հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն չի համարում: