«Թուրքիան ՀԱՄԱՍ խմբավորման գործակալներին թույլ է տալիս Ստամբուլում Իսրայելի դեմ պատերազմ ծրագրել», գրում է Daily Telegraph-ը:
Թերթը պնդում է, որ նախագահ Էրդողանը «ապաստան է տվել ահաբեկչական խմբավորման ղեկավարներին»: Ըստ իսրայելական հետախուզության՝ ՀԱՄԱՍ-ի զինյալները Ստամբուլն օգտագործում են Երուսաղեմում և Արևմտյան ափին գործողությունները, այդ թվում՝ Երուսաղեմի քաղաքապետի սպանության փորձը կառավարելու համար:
Իսրայելը բազմիցս զգուշացրել է Թուրքիային, որ ՀԱՄԱՍ-ը երկրի տարածքն օգտագործում է իր գրոհները նախապատրաստելու համար: Դրան հակառակ՝ անցած հանգստյան օրերին Էրդողանը Ստամբուլում հանդիպել է խմբավորման ղեկավար Իսմայիլ Հանիայի հետ և հայտարարել. «Մենք կշարունակենք աջակցել Պաղեստինի մեր եղբայրներին»: