Մոսկվայի մետրոյում թեմատիկ գնացք են գործարկել՝ ի պատիվ ԵԱՏՄ-ի հնգամյակի: Դրանցից յուրաքանչյուրի ինտերիերը նվիրված է ԵԱՏՄ պետություններից մեկին: Ընդ որում, յուրաքանչյուր վագոնում տեղադրված է տեղեկություն, թե երբ և ինչու է ստեղծվել Եվրասիական տնտեսական միությունը, ինչով է զբաղվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովը: