ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, ամփոփելով հանձնաժողովի այս տարվա գործունեությունը, տեղեկացրել է, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև ռոումինգի վերացման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են:
«Մարտ-ապրիլի դրությամբ, իմ ունեցած տեղեկատվությամբ, ռոումինգը արդեն չեղյալ կհայտարարվի: Այսինքն՝ Եվրասիական միության սահմաններում բջջային հեռախոսակապը կլինի ազատ տիրույթում»,- ասել է Մելքումյանը: