Ուկրաինայի Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է «Դոնեցկի և Լուգանսկի մարզերի որոշ շրջաններում ինքնակառավարման հատուկ կարգի մասին» օրենքի կիրառումը երկարաձգելու մասին փաստաթուղթը: Այդպիսով օրենքը երկարաձգվում է մինչև 2020 թվականի վերջը:
Ավելի վաղ Գերագույն ռադան արտահերթ նիստի ժամանակ որոշել էր երկարաձգել Դոնբասի հատուկ կարգավիճակի մասին օրենքի վավերականությունը: