Դատախազությունն ուսումնասիրում է Հայավկովկասյան երկաթուղու՝ ռազմավարական նշանակության գույքի օտարման օրինականությունը: Խոսքը ծանրոցային բաժանմունքի նախկին տարածքի մասին է, որի օտարումից հետո անհնարին է դարձել ռազմավարական նշանակության փոխադրումների կատարումը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն արդեն տրամադրել է համապատասխան նյութերը: