«Ազգային Արժեք» մշակույթի համահայկական հիմնադրամն Արմավիրի մարզպետարանի և Պաշտպանության նախարարության՝ մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան ուսումնական զորամասի հրամանատարական կազմի հետ ձեռք բերած համաձայնության արդյունքում զորամասում շուտով կտեղադրի Մոսկվայի Հայրենական մեծ պատերազմի թանգարանում պահվող Մարշալ Բաղրամյանի բրոնզաձույլ կիսանդրու հեղինակային կրկնօրինակը (Մ. Մելքոնյան, Ա. Թադևոսյան):
Արմավիրի մարզպետարանից հայտնում են, որ մարշալ Հովհաննես Բաղրամյանի բրոնզաձույլ կիսանդրին կտեղադրվի ռուսաստանաբնակ բարերար Արտյոմ Վարդանյանի հիմնական աջակցությամբ: