Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատել է և մերժել Ռուսաստանից Գերմանիա Nord Stream-2 նոր գազատարի կառուցման գործընթացի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներին: Կանցլերը դեմ է արտահայտվել նաև ԱՄՆ-ի նկատմամբ պատասխան գործողություններ ձեռնարկելուն:
«Գերմանիան մտադիր չէ նահանջել, բայց ես այլ տարբերակ չեմ տեսնում, քան բանակցությունները, որոնց միջոցով արտահայտելու ենք մեր անհամաձայնությունն այդ պրակտիկային»,- ասել է Անգելա Մերկելը:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատից հետո Սենատը հաստատեց պատժամիջոցներն այն ընկերությունների դեմ, որոնք մասնակցում են Nord Stream-2 նախագծի իրականացմանը: Այժմ համապատասխան օրինագիծը պետք է ստորագրի նախագահ Դոնալդ Թրամփը: