Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն հոգևոր առաջնորդի ռազմական խորհրդատու, նախկին Պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղան հայտարարել է, որ ԱՄՆ-ի՝ տարածաշրջանում նոր զորքեր տեղակայելու մտադրությունն իրենք ամենևին էլ վտանգավոր չեն համարում:
«Մենք ամերիկացիներին վտանգավոր չենք համարում: Մեր տարածաշրջան զորքեր ուղարկելով՝ նրանք մեզ շատ հարմար և հեշտությամբ իրագործվող նպատակներ են հուշում»,- Ynet-ի փոխանցմամբ՝ հայտարարել է գեներալը, հավելելով, որ Մերձավոր Արևելքում լարվածության աճի պատճառն իրականում արաբա-իսրայելա-ամերիկյան բլոկն է:
Ըստ գեներալի՝ հենց նրա՛նք են պատասխանատու են Իրաքում և Լիբանանում ձևավորվող ընդդիմադիր շարժումների համար: Կոնկրետ Լիբանանում, օրինակ, «նրանց նպատակն է կոտրել դիմադրության առանցքը և ոչնչացնել «Հեզբոլլահին»՝ որպես ռազմական ու սոցիալական տեղական ուժ»: