Հանրային խորհրդի նախագահ կնշանակվի քաղաքագետ, Հանրային խորհրդի անդամ Ստյոպա Սաֆարյանը: Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հաստատել է վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Վաղը կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սաֆարյանի թեկնածությունը ներկայացնելու է կառավարության հաստատմանը:
Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը թափուր է նոյեմբերի 13-ից, երբ Վազգեն Մանուկյանը հայտարարեց խորհրդից հեռանալու մասին: