Այսօր նախատեսված «Գոլդեն Փելիս» հյուրանոցի աճուրդը չի կայանա, քանի որ մինչև վերջնաժամկետի լրանալը (երեկ՝ 18:00-ն) հայտ չի գրանցվել։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:
«Սրանից հետևում է, որ հաջորդ փուլում աճուրդի մեկնարկային գինը կլինի 5%-ով նվազ, իսկ ամսաթվի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- գրել է նա։