Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշել է, որ YouTube-ի հետ նախարարությունը փորձում է աշխատել 3 ճակատով՝ Կոնգրեսում բարեկամների խմբի, google-ում և youtube-ում աշխատող հայերի խմբի և սփյուռքահայերի միջոցով:
«Հայաստանի Հանրապետությունը ընդգրկված չէ YouTube Partner Program-ի երկրների ցանկում, որի պատճառով այն չի նույնականացնում հայկական կոնտենտը և արդյունքում գումար չի կարողանում գեներացնել: Դրա համար էլ մեր բլոգերները, այն ընկերությունները, որոնք ուզում են գումար աշխատել կոնտենտից, այլ երկրներում են գրանցվում»,- ասել է Հակոբ Արշակյանը: