Ռուսական «Գազպրոմի» «Գազպրոմ Արմենիա» ընկերության հարյուր տոկոսանոց «դուստրը» առաջիկա հինգ տարում Հայաստանում գազի ոլորտի զարգացման համար կներդնի 60 մլրդ 85 մլն դրամ (127,56 մլն դոլար):
Այսօր տեղի է ունենալու ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նիստ, որի ժամանակ քննարկվելու և, ինչպես և սպասվում է, հաստատվելու է ընկերության ներդրումային ծրագիրը 2020-2024 թվականների համար:
Ըստ ՀԾԿՀ կայքի՝ «Գազպրոմ Արմենիա» ծրագրի համաձայն՝ ներդրումների ամենամեծ մասը՝ 36,82 մլրդ դրամ (77,19 մլն դոլար), ուղղվելու է Աբովյանի ստորգետնյա գազի պաշարների ընդլայնմանը:
Հանրապետության գազի փոխադրման համակարգի ընդլայնմանն ուղղված ներդրումները կկազմեն 12,62 մլրդ դրամ (26,45 մլն դոլար): 2,33 մլրդ դրամ (4,88 մլն դոլար) ներդրվելու է այլ ոլորտներում երկրի գազի փոխանցման համակարգի զարգացման համար: Նոր բաժանորդների միացումը կարժենա 2,44 մլրդ դրամ (5.11 մլն դոլար): 6.36 մլրդ դրամ (13,33 մլն դոլար) ներդրվելու է այլ ոլորտներում երկրի գազի բաշխման համակարգի զարգացման համար: «Հրազդան» ԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի արդիականացման համար նախատեսվում է հատկացնել 262,6 մլն դրամ (550 հազար դոլար):