Քաղաքապետարանը տեղեկացնում է, որ հանրապետության հրապարակում, ամանորի տոնական միջոցառումների նախապատրաստական աշխատանքով պայմանավորված, նաև առանձին օրերի՝ միջոցառումների անվտանգությունը ապահովելու նկատառումով` մայրաքաղաքի մի քանի փողոց ժամանակավորապես փակ կլինի:
Մասնավորապես. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 21-ից մինչև դեկտեմբերի 19-ի ժամը 8-ը կդադարեցվի Հանրապետության հրապարակից դեպի Վազգեն Սարգսյան փողոց տանող շրջանաձև ճանապարհահատվածի և Սարգսյան փողոցից դեպի Հանրապետության հրապարակի շրջանաձև հատված տանող տրանսպորտային հոսքերի երթևեկությունը։
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 21-ից կդադարեցվի Նալբանդյան-Աբովյան հատվածի երթևեկությունը մինչև դեկտեմբերի 20-ի առավոտյան ժամը 5-ը և դեկտեմբերի 20-ին` ժամը 19-ից մինչև դեկտեմբերի 21-ը՝ ժամը 24 -ը։
Դեկտեմբերի 21-ին` ժամը 17-ից մինչև կեսգիշեր փակ կլինեն Հանրապետության հրապարակ մտնող բոլոր փողոցները։ Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 22-ից կդադարեցվի Նալբանդյան-Աբովյան հատվածի երթևեկը՝մինչև հունվարի 1-ը՝ ժամը 8-ը։
Դեկտեմբերի 31-ին` ժամը 17-ից մինչև հունվարի 1-ը՝ ժամը 6-ը կփակվեն Հանրապետության հրապարակ մտնող բոլոր փողոցները։
2020թ-ի հունվարի 5-ին՝ ժամը 11-ից կդադարեցվի Նալբանդյան-Աբովյան հատվածի երթևեկությունը մինչև կեսգիշեր։