Տաթևիկ Ռևազյանը անդրադարձել է Եվրոպական հանձնաժողովի հայտարարությանը, ըստ որի ուժեղացված վերահսկողություն է սահմանվել Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի նկատմամբ: Եվրոպացի մասնագետները որպես պատճառ նշել էին անվտանգության վերահսկման նվազման նախանշանները։ Խնդիրն ի հայտ էր եկել, երբ Հայաստանում գրանցված «Տարոն ավիան» չէր համապատասխանել դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու համար անհրաժեշտ չափորոշիչներին։
Ռևազյանի խոսքով՝ մտավախություն կար, որ հայկական ավիաընկերությունը կարող էր հայտնվել սև ցուցակում։ Կոմիտեի ղեկավարը նշել է, որ այս խնդիրը տարիների պատմություն ունի, ցածր աշխատավարձի պատճառով չկան բարձրորակ մասնագետներ, որոնք պատասխանատու կլինեն անվտանգության համար։ Եվրահանձնաժողովը կրկին աուդիտ կիրականացնի արդեն հաջորդ տարի: