ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ Վանաձոր-Ալավերդի-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհը դեկտեմբերի 18-ից բաց կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Հիշեցնենք, նշյալ ճանապարհահատվածը շինարարական աշխատանքների պատճառով տևական ժամանակ փակ էր ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։