Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր արձագանքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մեղադրանքին, թե միայն իրեն պատկանող ընկերություններում է ՊԵԿ-ը մշտապես ստուգում իրականացնում։ «Դա այդպես չէ։ Համալիր հարկային ստուգումները պայմանավորված են որոշակի հանգամանքներով, և դրա համար նախատեսված է ստուգումների նախնական պլան»,- ասել է Հովհաննիսյանը։ ՊԵԿ փոխնախագահը հաստատել է, որ ցանկացած պահի ու կամայական հնարավոր չէ որևէ տնտեսվարողի մոտ ստուգումներ անցկացնել: