Ռուսաստանի ու Սիրիայի ռազմածովային ուժերը համատեղ վարժանքներ են անցկացնում Միջերկրական ծովի արևելքում:
Համատեղ մանևրումներին մասնակցում են ռուսական նավեր, «Խմեյմիմ» ավիաբազայի օդանավեր ու այլ զինատեսակներ: Ուսումնավարժանքների ղեկավարը հայտնել է, որ դրանք ուղղված են անօդաչու սարքերի, զինված խմբավորումների, միջազգային ահաբեկչության դեմ պայքարին և երկու երկրների միջև փոխգործակցության ամրապնդմանը: