Կատարի արտգործնախարար շեյխ Մոհամեդ բեն Աբդուլռահման ալ-Թանին կիրակի օրը Պարսից ծոցի համագործակցության խորհրդին կոչ է արել՝ բանակցություններ սկսել Իրանի Իսլամական Հանրապետության հետ:
«Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը պետք է վերականգնի իր միասնականությունը, որպեսզի հիմք դրվի Ծոցի երկրների ու Իրանի միջև երկխոսության համար»,- Al Jazeera հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Կատարի ԱԳ ղեկավարը:
Հիշեցնենք, որ անցած կիրակի էլ Կատարի պաշտպանության նախարար Խալիդ բին Մոհամեդ ալ-Աթիյան էր տարածաշրջանի երկրներին կոչ է արել՝ բանակցություններ սկսել Իրանի հետ, նշելով, որ դա տարածաշրջանի անվտանգության պահպանման միակ ուղին է: