Պակիստանի նախկին նախագահ գեներալ Փերվեզ Մուշարաֆը դատապարտվել է մահապատժի: Նրա դեմ ներկայացվել էր դավաճանության մեղադրանք: Քրեական գործը հարուցվել էր 2013 թվականին:
Գեներալ Փերվեզ Մուշարաֆն իշխանությունը զավթել էր 1999-ին ռազմական հեղաշրջման հետևանքով և երկիրը ղեկավարել 2001-2008 թվականներին:
Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆն մեկնել էր Դուբայ 2016 թվականին, երբ նրան թույլատրվել էր երկրից դուրս գալ բուժման նպատակով: