ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը հայտնել է, որ շոու բիզնեսի 10 ներկայացուցիչ ներկայացրել է հայտարարագիր և կատարել հարկային պարտավորությունները:
ՊԵԿ նախագահի տեղակալը նաև նշել է, որ դեռ կան արտիստներ, որոնք չեն կատարել պահանջները, ու այդ փաստով քրեական գործեր են հարուցվել, որոնք այժմ նախաքննության փուլում են:
Ավելի վաղ 1lurer.am-ը հայտնել էր, որ Իվետա Մուկուչյանը, Արսեն Սաֆարյանը, Սիլվա Հակոբյանը, Ալբերտ Սիմոնյանը (Թաթան), Արման Հովհաննիսյանը հայտարարագրել են իրենց եկամուտները՝ ի թիվս 2019-ի ապրիլին հայտարարագրեր (հարկային հաշվարկներ) ներկայացրած երգիչների: