Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանը ազատվել է կալանքից:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հաստատել են, որ Վերաքննիչ դատարանը վերացրել է առաջին ատյանի դատարանի որոշումը Տոնոյանին կալանավորելու վերաբերյալ:
Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալը կալանավորվել էր նոյեմբերի 21-ին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և համաձայնեցված գործողություններով մրցակցությունը սահմանափակելու մեղադրանքով: