Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը որոշում է կայացրել հրաժարվել այսպես կոչված «պապական գաղտնիքից»՝ կապված հոգևորականների կատարած սեռական բռնության դեպքերի հետ:
Ընդունված փաստաթղթի համաձայն՝ նման դեպքերի մասին տեղեկությունը կարող է հրապարակվել այն պահին, երբ ենթադրյալ հանցագործի դեմ մեղադրանք է առաջադրվել, կամ գործը հասել է դատարան:
Որոշումը կայացվել է կաթոլիկ եկեղեցու հասցեին հնչեցված քննադատության ֆոնին՝ կապված այն հանգամանքի հետ, երբ հոգևորականները չեն բարձրաձայնում մանկապղծության դեպքերի մասին և խոչընդոտում են հետաքննությունը: