ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այժմ քննարկում է Երևանի ավագանիում իր միակ անդամին` Դավիթ Խաժակյանին հետ կանչելու և ավագանիում նրա գործունեության շարունակության նպատակահարմարության հարցը:
Էդմոն Մարուքյան մեկ այլ գրառմամբ հայտնել է, որ այսօր՝ 13:00-ին խմբակցությունում կպատասխանի լրագրողների հարցերին: