ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանն ամփոփել է 2019 թ. ընթացքում կատարված աշխատանքներն ու գրանցած արդյունքները:
ՊԵԿ նախագահի տեղակալը նշել է, որ աշխատանքներ են իրականացրել հանրային սննդի խոշոր օբյեկտներում շրջանառության ծավալների թերհայտարարագրման դեպքերի, աշխատակիցներին վճարվող իրական աշխատավարձի չափերի բացահայտման և դրանցից առաջացող հարկերի հաշվարկման ուղղությամբ։
Պարզել են, որ մի շարք սրճարաններ և ռեստորաններ թաքցրել են առևտրի իրական ծավալները, աշխատակիցների աշխատավարձի իրական չափերը չեն արտացոլվել հարկային մարմին ներկայացվող հաշվարկներում, և պակաս հարկային պարտավորություններ են հաշվարկվել։
Բազմաթիվ դեպքերով հարկային մարմին են ներկայացվել ճշգրտված հաշվարկներ և պետական բյուջե են վճարվել թաքցված հարկերի գումարները։ Աշխատավարձերից չհաշվարկված և չվճարված հարկերը կազմել են շուրջ 40 միլիոն դրամ, որոնց վերաբերյալ հարկեր վճարելուց խուսափելու փաստով հարուցվել են քրեական գործեր։