Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է ամենամյա գենդերային հավասարության ինդեքսը (Global Gender Gap Index 2020):
Վարկանիշային աղյուսակում Հայաստանը զբաղեցրել է 98-րդ տեղը՝ զիջելով հարևաններին՝ Վրաստանին (74-րդ տեղ) և Ադրբեջանին (94-րդ տեղ):
Տնտեսական հնարավորություններում գենդերային հավասարության առումով Հայաստանը 153 երկրների շարքում 78-րդ հորիզոնականում է, իսկ կրթության հավասարության ցուցանիշով՝ 45-րդը:
Քաղաքականության ոլորտում գենդերային հավասարության համաձայն՝ Հայաստանը զբաղեցնում է 114-րդ հորիզոնականը՝ առաջ անցնելով Ադրբեջանից (140): Խորհրդարանում կանանց ներկայացվածության առումով Հայաստանը զբաղեցնում է 64-րդ հորիզոնականը: