Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը հետևյալ գրառումն է արել իր ֆեյսբուքյան էջում.
«2020 թվականի հունվարից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության ներքո գործող շուրջօրյա հաստատություններում (ընդհանուր տիպի մանկատներում, տուն ինտերնատներում և հատուկ խնամքի հաստատություններում) 900-ից ավել աշխատակիցների աշխատավարձն էականորեն կավելանա, ի մասնավորի․
1. Ընդհանուր տիպի տուն ինտերնատներում
Բժշկական անձնակազմ - 52% (ամսական միջին աճ 54040 դրամ)
Միջին բուժ․ անձնակազմ - 32% (միջին աճ 29200 դրամ)
Կրտսեր բուժ․անձնակազմ - 49% (միջին աճ 45220 դրամ)
Սոցիալ-հոգեբանական անձնակազմ - 34% (միջին աճ 35400 դրամ)
Սննդի տրամադրում - 36% (միջին աճ 30900 դրամ)
Տեխնիկական և կենցաղային սպասարկում իրականացնող անձնակազմ - 27% (միջին աճ 13000 դրամ)
2. Մանկատներում
Բժշկական անձնակազմ - 44% (միջին աճ 52300 դրամ)
Միջին բուժ․ անձնակազմ - 34% (միջին աճ 33830 դրամ)
Կրտսեր բուժ․անձնակազմ - 40% (միջին աճ 36150 դրամ)
Մանկավարժական անձնակազմ - 30% (միջին աճ 31800 դրամ)
Սոցիալ-հոգեբանական անձնակազմ - 27% (միջին աճ 32860 դրամ)
Սննդի տրամադրում - 26% (միջին աճ 24560 դրամ)
Տեխնիկական և կենցաղային սպասարկում իրականացնող անձնակազմ - 22% (միջին աճ 19000 դրամ)
3. Հատուկ տիպի խնամքի հաստատություններում
Բժշկական անձնակազմ - 31% (միջին աճ 56280 դրամ)
Միջին բուժ․ անձնակազմ - 20% (միջին աճ 30130 դրամ)
Կրտսեր բուժ․անձնակազմ - 26% (միջին աճ 35180 դրամ)
Սոցիալ-հոգեբանական անձնակազմ - 10% (միջին աճ 13450 դրամ)
Սննդի տրամադրում - 13% (միջին աճ 14100 դրամ)
Տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմ - 11% (միջին աճ 12000 դրամ)»: