ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ժողովրդականության վարկանիշը հասել է գագաթնակետին: Սպիտակ տան ղեկավարի հեղինակության վրա ոչ մի կերպ չի ազդել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դատական հանձնախմբում Թրամփի իմփիչմենթի վերաբերյալ երկու հոդվածների քվեարկությունը: Quinnipiac համալսարանի վերլուծաբանների անցկացրած հարցումների համաձայն՝ գրանցված ընտրողների 43 տոկոսը պնդում է, որ հավանություն է տալիս Թրամփի աշխատանքին, իսկ 52 տոկոսը՝ ոչ:
Ընդ որում, համալսարանի տվյալներով, իմփիչմենթի վերաբերյալ լսումներից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին աջակցել է միայն 38 տոկոսը:
Վերլուծաբանների հավաստմամբ՝ Սպիտակ տան ղեկավարի աջակցությունը պայմանավորված է ԱՄՆ տնտեսության ամրապնդմամբ, խոսքը, մասնավորապես, գործազրկության մակարդակի նվազեցման մասին է: