Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը վերջին 5 ամսում լքել է շուրջ 114.000 անդամ՝ տեղեկացնում է Ermenihaber-ը:
Նույն ժամանակահատվածում կորուստներ է ունեցել նաև խորհրդարանական քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը. ընդդիմադիր ԺԴԿ-ի շարքերը լքել է 782 անդամ:
Հակառակ պատկերն է խորհրդարանական մյուս 2 ընդդիմադիր կուսակցությունների՝ ամենամեծ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» և «Լավ» կուսակցության պարագայում: Վերոնշյալ ժամանակահատվածում ԺՀԿ-ն հավելյալ 41 866, իսկ ԼԿ-ն՝ 36139 անդամներ է ձեռք բերել:
Հետաքրքիր է, որ իշխող կուսակցության՝ ԱԶԿ-ի խորհրդարանական դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցության շարքերը նույնպես ավելացել են 125 անդամով: