Նոյեմբերի 27-ից սկսած թուրքական «Ատլաս գլոբալ» ավիաընկերությունը դադարեցրել էր չվերթերը բոլոր ուղղություններով։
Ավիաընկերության կայքում հրապարակված տեղեկության համաձայն` բոլոր չվերթերը, այդ թվում Ստամբուլ-Երևան-Ստամբուլը, կվերսկսվեն դեկտեմբերի 21-ից, տեղեկացնում է Regionmonitor.com-ը:
Նշենք, որ «Ատլաս գլոբալը» Ստամբուլի և Երևանի միջև ուղիղ չվերթեր է իրականացնում շաբաթական 4 անգամ։
Ավելի վաղ ավիաընկերությունը նշել էր, որ չվերթերը դադարեցվել էին տնտեսական անկայունության և Ստամբուլի օդանավակայանում աճող ծախսերի պատճառով, իսկ տոմսեր ձեռք բերած ուղևորները նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում փոխհատուցվելու են: