Համաշխարհային բանկը հրապարակել է «Հայաստան. ամսական տնտեսական զարգացումները, դեկտեմբեր 2019 թվական» ամփոփագիրը, որում ներկայացված են տարվա ընթացքում արձանագրված մի շարք հիմնական ցուցանիշներ: Ըստ այդմ՝ գրանցվել է ՀՆԱ-ի, արտահանման և ներմուծման ծավալների աճ, աղքատության նվազում: