Թանձր մառախուղի պատճառով Դոնի Ռոստովի «Պլատովի» օդանավակայանից հետաձգվել է դեպի Երևան թռիչքը:
Թռիչքը նախատեսված է եղել դեկտեմբերի 17-ին` ժամը 8:30-ին, բայց այն իրականացվել է նշանակված ժամից մեկ ժամ ուշացումով:
Մառախուղի պատճառով դեպի Երևան և Երևանից դուրս եկող երկու թռիչք ևս հետաձգվել է:
Օդանավակայանի մամուլի ծառայությունից նշել են, որ մառախուղը ներկայումս ցրվում է, և առաջիկայում օդանավակայանի կանոնավոր աշխատանքը կվերականգնվի: