Դեկտեմբերի 16-ին 70 տարեկանում կյանքից հեռացավ բանաստեղծ Վահրամ Թաթիկյանը: Վահրամ Թաթիկյանը ծնվել է 1949 թվականի նոյեմբերի14-ին՝ Երևանում: Նա արձակագիրներ Շահեն Թաթիկյանի և Շաքե Վարսյանի որդին է:
Ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության բաժինը` մասնագիտանալով հայ արվեստի պատմության մեջ: 1974 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում: Գորգագիտությանը նվիրված բազմաթիվ գիտական հոդվածների և հրապարակումների հեղինակ է, ինչպես նաև՝ ավելի քան 20 գորգերի, որոնք գործվել ու պահվում են տարբեր հավաքածուներում: Հեղինակել է նաև հարյուրավոր երգեր ու տարբեր լուսանկարներ:
1977 թվականին դարձել է ՀԳՄ անդամ։
Վահրամ Թաթիկյանը 1988 թվականին մասնակցել է Արցախյան շարժմանը:
1981 թվականին հրատարակվել են նրա «Հայկական գորգարվեստ» և «Քառասուն երգ կամ երկու համերգ ձեզ համար» գրքերը: