Գերմանիայում մեկնարկեցին աշխարհահռչակ կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենի ծննդյան 250-ամյակին նվիրված միջոցառումները: Կոմպոզիտորի հայրենի Բոննում բացվել է ցուցահանդես, որի կազմակերպիչները հրավիրում են բոլորին՝ ավելին իմանալու երաժշտական հանճարի անհատականության մասին:
Euoronews-ի փոխանցմամբ՝ այստեղ ներկայացված են ավելի քան 250 ցուցանմուշներ. դրանք արժեքավոր ձեռագրեր են, երաժշտական նոթատետրեր, երաժշտական գործիքներ և նկարներ:
«Բեթհովենը հիանալի կերպար էր: Նա հաճախ կատակում էր, սիրում էր լավ ժամանակ անցկացնել ընկերների հետ և նույնիսկ երբ կորցրեց լսողությունը՝ շարունակում էր զվարճանալ»,- հայտարարել է ցուցահանդեսի համակարգող Ջուլիա Ռունգեն:
Ի դեպ, ցուցահանդեսը Բոննում բաց կլինի հոբելյանական ողջ տարվա ընթացքում: Իսկ Գերմանիայի բոլոր մնացած վայրերում կմեկնարկեն մեծ կոմպոզիտորին ու նրա գործը ոգեկոչող հարյուրավոր միջոցառումներ: