ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գառնիկ Հայրապետյանն ազատվել է պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։
Վարչապետի որոշման մեջ, մասնավորապես, ասված է. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Գառնիկ Հայրապետյանին ազատել պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»: