Բաքվում կայացել է Ուկրաինայի ու Ադրբեջանի նախագահներ Վոլոդիմիր Զելենսկու և Իլհամ Ալիևի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայի ղեկավարի պաշտոնական ներկայացուցչությունը:
Նշվում է, որ հանդիպումից հետո նախանշված են երկու երկրների նախագահների ղեկավարությամբ կողմերի պատվիրակությունների բանակցություններ: Ստորագրվելու են նաև երկկողմ փաստաթղթեր: Բացի այդ, երկու պետությունների ղեկավարները հանդես կգան համատեղ հայտարարությամբ: