Ձմեռային զորակոչի երկրորդ օրն է: Բանակը տղաներին դիմավորում է հագուստի, կոշիկի, տեղ-տեղ նաև՝ սննդի խնդիրները լուծած: Փորձնական ծրագրով պաշտպանության նախարարությունը ճաշարանները հանձնել է մասնավորին: Ընկերությունները ոչ միայն զինվորի ճաշն են եփում, այլև որտեղ անհրաժեշտ է ֆիլտրում են խմելու ջուրը: Դրա շնորհիվ է, որ դիզենտերիայի բռնկումներով հայտնի Արմավիրի զորամասում այս տարի ընդամենը 6 երիտասարդ է հիվանդացել: Ինչպե՞ս են հին ճաշարանները փոխվում նորի և ի՞նչ են ուտում զինվորները՝ Արմավիրից Տավուշ շրջել է «Լուրերի» նկարահանող խումբը: