Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության հետ՝ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ: Այդ մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից:
Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների խորհրդարանների փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: