Այսօր Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքի մոտ բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են տեղի ունեցել ազգայնական կազմակերպությունների ներկայացուցիչների և իրավապահ մարմինների միջև:
Միջադեպը տեղի է ունեցել «Կիև» հյուրանոցի մոտակայքում, երբ անվտանգության ուժերը խոչընդոտել են ցուցարարների՝ Ռադայի շենքին մոտենալը և վրաններ տեղադրելը:
Բախումների ժամանակ կիրառվել է արցունքաբեր գազ: Տուժել է երկու ոստիկան, որոնք բուժօգնություն ստանալու համար հոսպիտալացվել են: