Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այցելել է Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան էջում:
«Այցելեցինք ՊԲ N զորամաս։ Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ զինծառայողների սննդի կազմակերպման նոր համակարգն էական և շոշափելի փոփոխություն է բերել զորամասում։ Տեսանք նաև զինծառայողների համար ժամանակակից և հարմարավետ կենցաղային պայմաններ ապահովող վերակառուցվող մասնաշենքերը։ Բարի ծառայություն բոլոր զինվորներին»,- գրել է Միրզոյանը: