Թուրքիայում գտնվող Ինջիրլիք ավիաբազայից նախորդ օրերին դուրս է եկել ԱՄՆ-ի 5 ռազմական ինքնաթիռ: Գործողությունները հաջորդել են Թուրքիայի նախագահի հայտարարություններին: Էրդողանը սպառնացել էր, որ կփակի երկրի բազաները ամերիկացի զինվորականների համար, իսկ ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարը նշել էր, որ եթե Վաշինգտոնը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառի ռուսական C-400 գնելու համար, Անկարան կարող է դիտարկել Ինջիրլիք ավիաբազայից ամերիկյան զինվորականների դուրսբերման հարցը: